Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից.
«Ծանոթացի՛ր․ Տաթևիկն է՝ ՀՀ նախագահի խորհրդականը․․․
Որբի գլուխ դարձած իմ Հայրենիք, էս ինչքա՞ն անտեր ես մնացել, որ նախկինների նախկին Նախագահդ համարձակվում է կտուցը ձվից դեռ լիովին չհանած, սրա նրա խորհուրդներով մի նոր բան սովորող /Տաթևիկն իր ֆեյսբուքյան ստատուսներից մեկում է գրել/ աղջնակին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակել։ Արդյո՞ք մեր երազանքի Հայրենիքի Նախագահի խորհրդականը պարտադիր պետք է լինի մեզնից մանկություն գողացած ԼՏՊ-ի թիմակից, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրը, ում մայրն էլ, ըստ օդում շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիների հետ նիկոլի ու աննայի կապն ապահովողն է։ Ես չեմ ուզում պատկերացնել, թե մեր Նախագահականում ինչպիսի խորհուրդներ են տրվելու ՀՀ նախագահին։ Եթե այս ամենը մի կողմ դնենք, ապա ի՞նչ փորձառության հիման վրա է այս նորելուկ աղջնակը խորհուրդներ տալու, դժվարանում եմ հասկանալ։
Ծանոթացե՛ք, սա Հայաստանի Հանրապետության նախագահի նորանշանակ խորհրդական Տաթևիկ Կարապետյանն է»․