«Արցախի ազատագրումը կազմակերպածներն ու Արցախը հանձնած դասալիքները նո՞ւյնն են». Հովհաննես Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Արցախի ազատագրումը կազմակերպածներն ու Արցախը հանձնած դասալիքները նո՞ւյնն են». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ինչի՞ վրա ենք հույսներս դրել։

Հայաստանի դեմ գործում է 80 միլիոնանոց Թուրքիան՝ իրա կազմակերպված կառույցներով, 9 միլիոնանոց Ադրբեջանը՝ Թուրքիայի կազմակերպած կառույցներով, Մեծ Բրիտանիան իրա դարավոր կառույցներով ու նրանց բոլորի կազմակերպած հայախոս տրոյական ձին։

Էրդողանը ոչխարի, թալանչի բռնապետի կերպար Ալիևից Կովկասի աստղ ստացավ։

Իսկ մե՞նք։

Իշխան Սաղաթելյանին շերեփուկ ենք ասում, փոխանակ օգնենք Դելֆին դառնա։ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից ներողություն ենք պահանջում, փոխանակ օգնենք ցրվեն թուրքական ստերը։ Կամ, ավելի վատ, բոլորին դնում են նույն կաթսայի մեջ, ասում են՝ «Սաղն էլ նույնն են»։ Այսինքն Արցախը ազատագրողը ու Արցախը հանձնողը նո՞ւյնն են։ Թուրքական ցանկություն էլի․ Ալիևը Կովկասի աստղ ա, մեր հերոսները մեր իսկ բերանով՝ դավաճան։ Արցախի ազատագրումը կազմակերպածներն ու Արցախը հանձնած դասալիքները նո՞ւյնն են։

Ինչքան կարող ուժ կա բոլորի վրա կեղտ ենք ման գալիս, իբր բոլորս նենց հրեշտակ ենք, մեր թևի տակից հոտ չի գալիս։ Օգնենք իրար, ոգևորենք, բարձրացնենք իրար, չթողնենք մեր ընկերներին կպնեն, չներծծենք ուղեղում ու սրտում մեր ընտանիքի անդամների մասին բամբասանքները, թերություններն ականջներին ասենք։

Էս ենք մնացել հսկա աշխարհի դեմ, մեր ճաշակը հայրենիքից կարևոր չի, մեր ճաշակը մեռնելու ա մեզ հետ, բայց մինչև էդ չմեռցնենք հայրենիքը մեր ճաշակով։

Բարձրացիր բարձրացրու։ Իսկ ավելի ճիշտ՝ բարձրացրու, որ բարձրանաս»։



Նման նյութեր