Բրիտանական Invisibility Shield Co. ստարտափը ներկայացրել է անտեսանելիության իր տեխնոլոգիան: Ընկերությունը վահան է մշակել, որն անտեսանելի է դարձնում դրա հետևում կանգնած մարդուն։
Վահանի հիմքը ոսպնյակաձև ռաստեր է՝ գլանաձև բարակ ուռուցիկ ոսպնյակների զանգված, որը տեղադրված էր հիմքի վրա: Նման ոսպնյակների օգտագործման ամենահայտնի օրինակը ոսպնյակային տպագրությունն է՝ պատկերների ստեղծումը, որոնք փոխվում են՝ կախված դիտման անկյունից։
Ինչպես ընկերությունը բացատրում է նախագծի Kickstarter էջում․ «Յուրաքանչյուր վահան օգտագործում է նախագծված ոսպնյակների զանգված, որն օբյեկտից արտացոլված լույսի մեծ մասն ուղղում է դիտողից վահանի մակերեսով դեպի ձախ և աջ»:
Վահանի միջով անցնող լույսը շատ արագ ցրվում և արտացոլվում է ետ և կողքեր՝ ծածկելով այն, ինչ գտնվում է անմիջապես վահանի հետևում: Քանի որ սարքի վրա ոսպնյակները տեղադրվում են ուղղահայաց, այն լավ պահպանում է «ֆոնի» հորիզոնական գծերի ամբողջականությունը, բայց ավելի քիչ արդյունավետ է ուղղահայաց գծեր ցուցադրելու համար, փոխարենը՝ այն ստեղծում է մի տեսակ ֆոնային լուսային բիծ:
Invisibility Shield արտադրանքի հիմքում ընկած սկզբունքները գոյություն ունեն արդեն մի քանի տարի: Ինժեներ-գյուտարար Յան Չարնասը 2021 թվականին ոսպնյակների վրա անտեսանելիության վահան ստեղծելու հրահանգներ է հրապարակել Instructables Workshop կայքում։ 2019-ին Hyperstealth-ը թողարկեց ցուցադրական տեսահոլովակ իրենց գաղտնի սարքերի մասին, որոնք կառուցվել են նմանատիպ տեխնոլոգիաների կիրառմամբ: Բայց եթե դրա զարգացումները դիրքավորվում են՝ որպես ինքնաթիռների կամ տանկերի քողարկման միջոց, ապա Invisibility Shield-ը նախատեսված է զանգվածային սպառողների համար:
Kickstarter-ում մշակումն արդեն հավաքել է 418,968 դոլար՝ ընդամենը 6,513 դոլար նախնական նպատակի դիմաց: Դրամահավաքի ավարտին մնացել է 24 օր։
Սիրարփի Աղաբաբյան