Անդրանիկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Թումանյան փողոցի լայնությունը 28 մետր է, Այսօրվա երթի երկարությունը ըստ Գուգլի 892 մետր։ Այսինքն` այսօրվա երթը զբաղեցրել է մոտ 25 000 քառակուսի մետր տարածք։ Մեկ քառակուսի մետրի վրա տեղավորվում է 6,6 մարդ։ 25 000 × 6,6 = 165 000 մարդ։ Հաշվի առնելով, որ մարդիկ քայլում են և ունեն առնվազն մեկ քայլի դիստանցիա ապա դուրս ենք գալիս այդ թվից հաշվարկային 30 %-ը, այսինքն 49 500 մարդ։
Ըստ ոչ անհատական հաշվարկային տվյալների այսօրվա միայն երթին մասնակցել է 115 500 մարդ։
Հաշվի առնենք, որ շատերը ովքեր պայքարում են ներկա իշխանության դեմ տարատեսակ պատճառներով այսօր չեն կարողացել ներկա գտնվել երթին, շատերը ովքեր դեմ են նիկոլին ընդհանրապես չեն մասնակցում փողոցային պայքարին։
Ստացված թիվը իրոք չափազանց մեծ է ու հենց այդ թիվը ասում է մեկ բան` հեղափոխությունը անխուսափելի է»: