Լուիզա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից.
«Ավտոերթի մասնակիցներից շատերին Նիկոլի հրամանով` ուժ կիրառելով բերման են ենթարկել։ Նրանց այսօրվա վայրենի պահվածքը ապացույցն է այն բանի, որ նրանք սատարում են բացառապես նիկոլի, կամ այլ կերպ ասած Ադրբեջանի շահը։ Նրանք այնքան են լկտիացել, որ նույնիսկ տարիք հաշվի չեն առնում և անհամաչափ բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև տարեց մարդկանց։ Ոստիկանները կատարում են նիկոլի հրամանները, ով հրամայել է ուժ կիրառել հայ ժողովրդի նկատմամբ, ով չի դադարում ցույց տալ իր հայատյացությունը։
Ախր այդպես էլ չհասկացան, որ բերման ենթարկելով ոչ ոքիս չեն վախեցնի։ Ես հասկանում եմ, որ իրենք են մեզանից վախենում, և հենց այդ վախն էլ ստիպում է բռնի ուժ կիրառել սեփական հայրենակիցների նկատմամբ, դե որովհետև մենք օր-օրի ավելանում ենք, իսկ դա նշանակում է, որ շուտով մենք ապրելու ենք այնպիսի երկրում, որտեղ ոստիկանը ծառայելու է պետությանը, այլ ոչ թե պաշտպանելու է անհատի շահը»։