Հիվանդին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո է միջադեպը տեղի ունեցել։ Հիվանդ կնոջ ամուսինն ու տղան խմած են եղել, բժշկին ծեծել են։ Չեմ կարող ասել, թե էդ ինչ «վատություն» է արել բժիշկը, որ որոշել են ծեծել։ Լոմով հարվածել են բժշկի գլխին, քիթն են ջարդել, իսկ վարորդը նորմալ վիճակում է, նա հիվանդանոցում հետազոտվելուց հետո ոստիկանություն է ներկայացել:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր շտապօգնության բժշկի եւ վարորդի նկատմամբ տեղի ունեցած բռնությանը:
Վերջինս նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են կանչ գրանցած հիվանդի հարազատները ծեծել բժշկին:
Հիշեցնենք, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երեւանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, նրանք տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։