
Ավելի վաղ մենք գրել էինք, որ երկու օր առաջ Իջևան քաղաքում, արդեն չորրորդ անգամ կոտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, ապա արձանի վրա կարմիր ներկ լցրել, սակայն արձանն ափալ-փաթալ, արդեն չորրորդ անգամ վերանորոգել են:
Ի վերջո ո՞վ է արձանի վերանորգումն արդեն չորրորդ անգամ ֆինանսավորում, Իջևանի քաղաքապետի խոսնակ Լիա Ճաղարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ: Վերջինիս պնդմամբ` արձանը կառուցվել է մասնավոր անհատ Արմեն Դավթյանի կողմից, որը Նիկոլ Փաշինյանի երկրպագուն և սիրահարն է, վերջինս Իջևանի ամենահայտնի քանդակագործն է:
Մեր զրուցակցի կարծիքով` հավանաբար հենց նա էլ իր միջոցներով ամեն անգամ վերանորոգում է արձանը: