
Ոստիկանության Իջևանի բաժնում «գույքի դիտավորությամբ ոչնչացում» հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված նյութերը նախապատրաստվում են մայիսի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ մասի պետի կողմից ստացված ահազանգի փաստով: Վերջինս բաժնի պետին հայտնել է, որ Իջևան քաղաքում Բլբուլյան-Ասլանյան փողոցների խաչմերուկում նկատել է, որ «Նիկոլ Փաշինյան» արձանը պարանոցի և գլխի հատվածում վնասված է: