«Մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է, թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում». Արսեն Ջուլֆալակյան
Advertisement 1000 x 90

«Մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է, թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում». Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից.

«Խնդիրն այն է, որ մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է (ավելի ճիշտ՝ ծրագիրն է այդպիսին), թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա էժանագին, սուտ մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում: Իսկ իրականում այնտեղ նրան նույնիսկ լսող չկա, քանզի նրանց համար կարևորը քայլերն են: Իսկ քայլերն այնքան ակնհայտ են…

Ելնելով դրանից՝ գլխավոր դերակատարները մշակում են հետագա իրենց գործողությունները (որոնք իրականում վաղուց կան, բայց որոնց իրականացման համար պայքար է գնում):

Մի խոսքով, Հայաստանի գործող աղետաբեր իշխանությունն ամեն գնով փորձելու է փոխել Հայաստանի քաղաքական վեկտորը, կրկնում եմ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ: «Ամեն գնի» մեջ մտնում է.

վերջնական հրաժարում Արցախից՝ թողնելով այն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Բաքվի պարտադրած սահմաններով: Բացի Արցախից, լրացուցիչ զիջվելու են ՀՀ տարածքից գյուղեր և տարածքներ: Առնվազն 8 գյուղի մասին արդեն բաց ասվել է, բայց միայն այդքանը չէ:

Նվազագույն զինված ուժեր/ ոչ մի նշանակություն չունեցող բանակի ձևավորում

Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվելու է այնքան տարանցիկ ճանապարհ, ինչքան որ պահանջվի

Հայաստանը հրաժարվելու է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերից

Թուրքիայի պահանջով՝ վերջինիս հետ սահմաններ են հստակեցվելու: Ակնհայտ է, որ Անկարային ևս լինելու են զիջումներ այդ հարցում: Մեղմ ասած՝ միամտություն է կարծել, թե Թուրքիան կարող է Հայաստանին ինչ որ տարածք զիջել

Հայաստանում Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են ցանկացած տիպի գործունեություն ծավալելու ազատություն, ինչը հարաբերականորեն երկար կտրվածքով ուղղակի աղետ է՝ պետության ավարտ:

Վերոնշյալն իրականություն կդառնա, եթե այս կործանարար ուժը շարունակի իշխել: Իշխանության գալու ԳԻՆՆ ու ՆՊԱՏԱԿԸ դա է եղել:

Իսկ իրականություն կդառնա շատ մոտ ապագայում:

Մտածեք,թե որ կետի/կետերի հետ եք համերաշխ:

հ.գ.1 երբ որոշները ոգևորված ցիտում են իրենց «դուխով առաջնորդի» այսօրվա ՀԱՊԿ ելույթը, թող հիշեն նաև, թե ինչ եղավ 2019 թ օգոստոսին հերթական «դուխով» պոռթկումից հետո՝ «Արցախն Հայաստան է և վերջ…»:

հ.գ.2 նրանք, ովքեր հավատացել են, որ հայրենիքից հատվածներ աջ-ձախ բաժանելով ավելի լավ են ապրելու, արժի տանել Արևմտյան Հայաստան(Թուրքիայի արևելյան շրջաններ) և տեսնել այնտեղի բնակչության կենսամակարդակը:

հ.գ.3 երբ ժամանակին Ուկրաինայի իշխանություններին զգուշացնում էին, որ Թուրքիան ագրեսիվ տնտեսական քաղաքականություն է վարում Ղրիմում, ինչը կարող է բերել վերջինիս անեքսիային Անկարայի կողմից, Կիևից ասում էին, «թեկուզ Թուրքիային, միայն թե ոչ Ռուսաստանին…»: Հետևանքներին այսօր ականատես ենք լինում…»: