Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«ԱՆԵԾՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Երեկ փողոցում ինձ մոտեցավ մի անծանոթ, տարիքով տիկին։ Բարևեց և ասաց․
-Իմ կողմից խնդրում եմ, վճռականորեն պայքարեք և հեռացրեք դավաճանական իշխանությանը։ Ես իմ կարեցածն անում եմ՝ օր ու գիշեր անիծում եմ։ Իմացեք, որ անեծքի չափն ապահոված է։
Տխուր ժպտացի, մտածելով, թե ինչ աստիճան զայրացած և վիրավորված են մարդիկ։
Այսօր, տեսնելով արնագույն բերետներով ենիչերիների վայրենությունները, հասկանում եմ տարիքով տիկնոջը»։