Հոնկոնգը դիտարկում է Telegram-ի արգելափակման հարցը
Advertisement 1000 x 90

Հոնկոնգը դիտարկում է Telegram-ի արգելափակման հարցը

Հոնկոնգը դիտարկում է Telegram-ի արգելափակման հարցը, գրում է Bloomberg-ը։

Պատճառն այն է, որ որոշ օգտատերերի խմբային չաթերում և ալիքներում  արտահոսում են պետական ​​պաշտոնյաների և անհատների անձնական տվյալները:

Միևնույն ժամանակ, հրապարակման նյութում նշվում է, որ բնակչությունը կարող է իշխանությունների նման որոշումը ընկալել որպես ինտերնետի ազատության սահմանափակում, և այդ քայլը կարող է «առաջացնել հանրային դժգոհություն»։

Telegram-ն արդեն հայտարարել է, որ «առանց համաձայնության անձնական տեղեկություններ բացահայտող բովանդակությունը չի թույլատրվում և պարբերաբար հեռացվում է մոդերատորների կողմից»:



Նման նյութեր