Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայկական երկու պետությունների պահպանման,տեսակի և ինքնության, հայկական արժեհամակարգի պահպանման համար մղվող պայքարը այլևս անկասելի է։ Նկատելի է ուսանողության ակտիվությունը, երիտասարդների թիվը հավաքներին ու երթերին մեծանում է: Ուժային կառույցներում արդեն դժգոհություններ են հասունանում, հատկապես ոստիկանության օղակում նյարդերը գերլարված են, և ոստիկանների մոտ կան ծառայությունը ոչ բավարար իրականացնելու տրամադրություններ։Այս ամենը նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Հարգելի հայրենակիցներ եկե՛ք Ֆրանսիայի հրապարակ,մասնակցե՛ք քայլերթերին, հավաքներին և մի կողմ դրե՛ք հետայսու ուղիղ եթերներով հետևելը, քանի որ այսուհետ անհրաժեշտ է արդեն շատերիդ աջակցությունը՝ ձեր անմիջական մասնակցությամբ։ Սա պայքար է Հանուն Հայրենիքի: Եվ ուրեմն՝ առանց թուրքի Հայաստան»: