Այս օրերի ընթացքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ 2 տեսակի զարհուրելի միջադեպերի ենք ականատես լինում։ 1-ինը այն է, որ ոստիկանները շատ հաճախ, լրիվ անիմաստ և անհիմն, բիրտ և անհամաչափ ուժ գործադրելով բերման են ենթարկում բողոքի ակցիա իրականացնողների իսկ 2-րդ ը՝ բողոքի ակցիայի մասնակիցների տեսնող որոշ անձեր ինչպես են հեռվից հեռու հայհոյանք ցույց տալիս և վիրավորում խաղաղ ակցաների մասնակիցների։ Լինում են նաև դեպքեր, երբ մեքենայի մեջ փակված գազազած անձինք մեքենան քշում են փողոց փակող ցուցարարների վրա և ահա արդյունքը՝ այսօր նման մեկը մարդ է վրաերթի ենթարկել։
Այս երկու տիպի միջադեպերից 1-ինը լրիվ պարզ և հասկանալի է՝ այն է, որ Փաշինյանի կառավարությունը պարգևավճարներ ու հավելավճարներ է տալիս, բողոքի ակցիաների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին, որոնք էլ “իրենց պարտքն”-են կատարում, գերազանցելով իրենց լիազորությունները։
2-րդ խմբին պատկանող միջադեպերի պատճառն ավելի բազմերանգ և խորքային է, այն է, որ Հայաստանում ձևավորվել է անպատժելության մթնոլորտ։ Ազգը երկու մասի կիասծ, պառակտած Նիկոլական կլանը պատկերացում է ստեղծել, թե “սև ուժեր”-ի հանդեպ ամեն ինչ կարելի է ասել ու անել և մնալ անպատիժ։ Դրա պարզ վկայություններից մեկն է օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր կողմից իրականացվածը։ Նա թքեց խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ և հայհոյանք ցույց տվեց և սա ոչ միայն մնաց անպատիժ, այլև արդարացվեց Ալեն Սիմոնյանի կողմից։ Նման բաները դառնում են նախադեպ և “օրինակ” մյուսների համար, ստեղծում անպատժելիության քրեածին մթնոլորտ։ Սակայն նրանք էլ չգիտեն, թե ինչ են անում, քանի որ Փաշինյանն այսպես թե այնպես, մի օր կգնա, իսկ նրանք՝ նման անձինք կհայտնվեն մեզ դեմ հանդիման ու միայնակ․․․ և այդ ժամանակ կստանան իրենց հասանելիք պատասխանը, քանի որ բռնությունը բռնություն է ծնում և երբ ուշանում է քրեածին երևույթի հանդեպ իրավապահների արձագանքը և արդարադատությունը՝ ինքնըստինքյան առաջ է գալիս ինքնադատասան իրականացնելու ցանկությունը․․․․
Փաշինյանական կլանը պետք է հետ քայլ անի, սանձի իր ոստիկաններին և իր շան պես կատաղացրած, լարած քաղաքացիներին, որոնցից մեկն է Ալեն Սիմոնյանի մայրն է։ Նա և նրա նմանները պետք է հրապարակավ պատասխանատվության երթարկեն, այլապես բողոքի ակցիաների նկատմամբ առանց այդ էլ ժողովրդավարության սահմաններից դուրս եկած ընթացքը կվերածվի արյունահեղության և վատ պտուղներ կտա դեռ շատ երկար ժամանակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/7620430487998523