«Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու». Էլինար Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու». Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն մի քանի ժամ է մի հարց է ինձ տանջում: Ոստիկանության բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկած ոստիկանները ո՞նց են իրենց երեխաների աչքերին նայելու: Ի՞նչ են ասելու. «Բալես, ես ծեծել եմ քո տարիքին, բայց իմ ու քո ապագայի, մեր երկրի համար պայքարող պատանուն»: Թե ասելու են. «Բալես, դե գործ ա, տվել են, անում ենք: Ընտանիք ենք պահում, քո ապագայի համար»:

Վաղն իրենց երեխաները ինչպե՞ս են նայելու իրենց հասակակիցների աչքերին:

Ոստիկանը պատասխան տալու է: Եթե ոչ այսօր, ապա վաղը, մյուս օրը, անպայման: Իսկ ոստիկանի երեխան ինքնիշխան, անվտանգ Հայաստանում ապահով ապագայի իրավունք է ունենալու»:



Նման նյութեր