
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 68-ամյա Վաղինակ Ա.-ն Lexus մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Գ. Նժդեհի փողոցոմ վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 9-ամյա Հակոբ Հ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ապա այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: