Կներկայացնեմ Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ Ադրբեջանում կենսաբանական լաբորատորիաների ապացույցներ
Advertisement 1000 x 90

Կներկայացնեմ Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ Ադրբեջանում կենսաբանական լաբորատորիաների ապացույցներ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ադրբեջանում իրականացվո՞ւմ են կենսաբանական զենքի մշակման աշխատանքներ

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում գործում են կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ֆինանսավորվում են Պենտագոնի կողմից, ինչի մասին մի քանի օր առաջ ակնարկեց նաև ՌԴ ԱԳՆ-ը:

Սակայն քչերը գիտեն, որ այդ լաբորատորիաներն ունեն 3-րդ մակարդակի պաշտպանություն աստիճան, ինչը ֆունկցիոնալ առումով թույլ է տալիս աշխատել պաթոգեն միկրոորգանիզմների հետ, որոնք մարդու մոտ առաջացնում են վտանգավոր և մահացու ելքով վիրուսային հիվանդություններ։

Մեկ այլ լրջագույն խնդիր՝ Ադրբեջանի հանրային մակարդակով չի հաստատում ԱՄՆ Պաշտպանության գերատեսչության միջոցներով ստեղծված բիոլաբորատորիաների առկայությունը և ավելին քողարկում է նրանց գործունեությունը Ադրբեջանի ՊՆ համակարգում՝ աշխատանքները իրականացնելով գաղտնիության պայմաններում:

Գաղտնի է պահվում նաև այն, որ ի տարբերւթյուն նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում գործող նմանատիպ կենտրոնների, Ադրբեջանում գործող լաբորատորիաների ֆինանսավորումն իրականացվել է Ադրբեջանի հետ համատեղ, ինչը նշանակում է, որ հետազոտությունների արդյունքների, այն է թե հնարավոր կենսաբանական կեղտոտ զենքի, նկատմամբ Ադրբեջանի կառավարությունն ունի սեփականության իրավունքներ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները, մեծ հավանականությամբ, տիրապետում են կենսաբանակական զենքի բաղադրամասերի կամ ստեղծման հնարավորությանը:

Այն, որ Ադրբեջանի տարածքում գործող լաբորատորիաներն ունեն առնվազն երկակի նշանակություն, վկայում է նաև այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում և ֆինանսավորվում են է ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից, քողարկված են ու գտնվում են Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներքո, իրականացվում են գաղտնի ռեժիմում և հանրային ու միջազգային մակարդակով չեն հաստատում  նրանց առկայությունը:

Եթե ԱՄՆ համար անվտանգային և ռազմական թիրախում են գտնվում Ադրբեջանի հարևանությամբ գտնվող Ռոսաստանն ու Իրանը, ապա Ադրբեջանի թիրախում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը: Ադրբեջանը՝ տիրապետելով կենսաբանակա կեղտոտ զենքի, հարմար պահին, առանց վարանելու այն կօգտագործի Հայաստանի նկատմամբ:
Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ 44-օրյա դավադիր պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ՀՀ ջրային ռեսուրսների մեծ թվով ակունքներ, ինչպես նաև թուրքական բայրաքթարների նոր՝ կենսաբանական զենքի տարածման համար ադապտացված մոդելի առկայությունը, ապա կարելի է հաստատապես պնդել, որ Ադրբեջանի տարածքում գաղտնի գործող կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի բնակչության համար ներկայացնում են գոյաբանական սպառնալիք:

Հաշվի առնելով վերը նշվածը, պահանջում եմ ՀՀ իշխանություններից ԱՆՀԱՊԱՂ այս հարցը բարձրացնել ԱՄՆ կառավարության առջև հաստատելու ԱՄՆ ռազմական գերատեսչության միջոցներով և հնարավորություններով Ադրբեջանում ստեղծված և ներկայունս ֆինանսավորվող 3 մակարդակի բիոլաբորատորիաների գործունեության փաստը և աշխատանքների բնութագիրը։ Պահանջել միջազագային անկախ հետաքննություն՝ Ադրբեջանի կողմից 1975թ ուժի մեջ մտած «Կենսաբանական զենքի արգելման մասին» միջազգային կոնվենցիայի դրությներն ու պահանջները խախտելու կապակցությամբ:

Հ.Գ. Առաջիկայում կներկայացնեմ Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ Ադրբեջանում կենսաբանական լաբորատորիաների գոյության մասին կոնկրետ ապացույցներ»:

 



Նման նյութեր