Աղջիկը հեռակա կարգով ամուսնացել է օտարերկրացու հետ և զղջացել իր որոշման համար
Advertisement 1000 x 90

Աղջիկը հեռակա կարգով ամուսնացել է օտարերկրացու հետ և զղջացել իր որոշման համար

Մեծ Բրիտանիայի բնակչուհին  առցանց ծանոթացել է օտարերկրացու հետ, ամուսնացել նրա հետ Zoom-ով և զղջացել իր որոշման համար: Նրա պատմությունը հրապարակել է The Sun-ը։

26-ամյա Իսա Ռիվզը պատմել է, որ համաճարակի ժամանակ հանդիպել է 24-ամյա Դարին Մարտինին ԱՄՆ-ից՝ զրուցակիցներ փնտրելու խմբում։ Երիտասարդներն սկսել են շփվել համացանցով և շուտով հասկացել, որ սիրահարված են միմյանց։ Նոր ծանոթները պարբերաբար զրուցում էին տեսազանգի միջոցով, և Ռիվզը նույնիսկ խաղալիք էր պատրաստել Մարտինի դեմքով՝ նրա ներկայությունը զգալու համար:

Քանի որ սիրահարները չէին կարող հանդիպել COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով, նրանք ժամադրությունները կազմակերպել էին հեռակա կարգով։ Դրանցից մեկի ժամանակ էլ ամերիկացին անսպասելիորեն ամուսնության առաջարկ է արել բրիտանուհուն։ Պարզվել է, որ Մարտինը նախկինում կապ է հաստատել աղջկա հոր հետ։ Տոգոն ամաչում էր, որ իր դուստրն ու նրա սիրելին երբեք անձամբ չէին տեսել իրար, բայց նա, այնուամենայնիվ, օրհնել է նրանց։

Ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել Zoom-ում տեսահոլովակի միջոցով՝ հարսի և փեսայի հարազատների ներկայությամբ։ Արարողությունից հետո զույգը շարունակել է կանոնավոր շփվել։ Ի նշան Մարտինի սիրո՝ Ռիվզը դաջվածք է արել նրա  բանաստեղծություններով։

Չնայած արտաքինից բրիտանուհին բացարձակապես երջանիկ տեսք ուներ, բայց ինչ-որ պահի նրան սկսեցին տանջել կասկածները. նա կասկածեց ամուսնուն դավաճանության մեջ և որոշեց ստուգել, ​​թե արդյոք իր ենթադրությունները ճիշտ են։ Սկզբում Ռիվզը փորձեց ուղղակիորեն խոսել Մարտինի հետ, բայց նա վստահեցրեց նրան, որ ամեն ինչ կարգին է։

Շուտով նա իմացել է իր սիրելիի նախկին ընկերուհու մասին, գրել է նրան ու պարզել, որ նա հանդիպում է Մարտինի հետ։ Դրանից հետո Ռիվզը ամուսնալուծության հայց է ներկայացրել, և նրա ընկերներն առաջարկել են խնջույք կազմակերպել այս իրադարձության պատվին` նրան աջակցելու համար: