
Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներին զուգահեռ` աշխատանքներ են տարվում նաև մայթերի, կանգառասրահների, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Սանիթեք» ընկերության, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով շարունակվող ձնամաքրման աշխատանքները վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են նաև աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ըն թանում են չընդհատվող ժամանակացույցով: