Դժվար է լինելու, բարդ է լինելու, երկար է լինելու, բայց առողջանալու միակ ուղին բուժումն է
Advertisement 1000 x 90

Դժվար է լինելու, բարդ է լինելու, երկար է լինելու, բայց առողջանալու միակ ուղին բուժումն է

Տարոն Սիմոնյանն իր էջում գրել է.

Որպեսզի չզարմանաք, թե ինչու ենք անընդհատ զիջում՝ որպես պետություն, կարդացեք Հայաստանի առաջին Հանրապետության պետականության անցած ճանապարհը նկարագրող Հ. Քաջազնունու, Ս. Վրացյանի, Ա. Խատիսյանի և շատ ու շատ այլ պաշտոնատար անձանց կամ գրողների գրառումները, գրքերը, որտեղ մանրամասն ներկայացվում են մեր ճակատագրական սխալները, հուզական որոշումները, ամբարտավան հպարտությունը, հեզաճկուն գլխիկորությունը և այլ բացթողումները …

Եվ ուշադրություն դարձրեք բոլորի մոտ կարմիր գծի պես նշվող պատճառի մասին՝ քաղաքական (կամ այլ) ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ …

Անձինք պարզապես գործառույթ են դառնում, բայց, կարծես, ամենամեծ մտավոր ներուժն ունեցող ազգերից մեկի պատմության մեջ քաղաքական տգիտությունն արդեն ձգտում է անսահմանության …

Դժվար է լինելու, բարդ է լինելու, երկար է լինելու, բայց առողջանալու միակ ուղին բուժումն է, ինչքան էլ որ հպարտության կամ հանցավորության մեջ ինքներս մեզ առողջ ու ինքնավստահ համարենք …

#սկզբիցպետքէսկսենք



Նման նյութեր