«Մեղկ ու ողորմելի, տգետ ու ամբարտավան, ստրկամիտ ու թրքահպատակ իշխանություն. ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արեմուտքի խաղն եք կարողանում նորմալ խաղալ». Աբրահամ Գասպարյան
Advertisement 1000 x 90

«Մեղկ ու ողորմելի, տգետ ու ամբարտավան, ստրկամիտ ու թրքահպատակ իշխանություն. ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արեմուտքի խաղն եք կարողանում նորմալ խաղալ». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից.

«7 ամիս առաջ ԱԺ-ում իմ ելույթում կանխատեսել էի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում մեզ սպառնացող վտանգները, ուրվագծել ու կոնկրետ առաջարկներ ներկայացրել սպասվող պրոցեսում մեր անելիքների, հանձնաժողովի կազմի, դերակատարման, խուսանավելու հնարավորությունների վերաբերյալ։

Մեղկ ու ողորմելի, տգետ ու ամբարտավան, ստրկամիտ ու թրքահպատակ իշխանություն… ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արեմուտքի խաղն եք կարողանում նորմալ խաղալ… վերջում ոչ մի երաշխիք էլ Հայաստանը չի ստանալու և նոր Ալեքսանդրապոլ եք դեմ տալու։ Նույնիսկ ընդդիմության հետ նորմալ չեք կարողանում լեզու գտնել՝ պետության համար շահեկան վիճակում հայտնվելու։

«Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման բացակայությունը թոզ փչել է։ Դուք էլ դա ժողովրդի վրա ծախելու եք որպես «պյուռոսյան հաղթանակ»։ Հազիվ ձեզ նման հիմար նապաստակ են գտել, որքան կարողանալու են՝ չոքեցնելու են։

ՀԳ- անկլավ ու էքսկլավ եզրույթներ էլ տեղին գործածեք։ Ձեր միջի ամենագրագետին անգամ ռեֆերատ գրել չէի վստահի»։



Նման նյութեր