ԱԳՆ-ի դիմաց քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետավորներն էին, որոնց նկատմամբ իբրև քրգործեր էին հարուցված. Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

ԱԳՆ-ի դիմաց քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետավորներն էին, որոնց նկատմամբ իբրև քրգործեր էին հարուցված. Տիգրան Աբրահամյան

ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր վերջին մեկ շաբաթվա ընթացքում աչքի էին ընկել ապօրինություններով, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Որ հասկանալի լինի, թե ոստիկանապետի խոսքն ինչ ուժ ունի ասեմ, որ ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր վերջին մեկ շաբաթվա ընթացքում աչքի էին ընկել ապօրինություններով, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ։

Այն նույն ոստիկանները, որոնց նկատմամբ իբր ծառայողական քննություն, քրեական գործեր էին հարուցված»,- նշել է Աբրահամյանը։



Նման նյութեր