«Թշնամուս եկել եմ լավ ճանաչեմ, երկու տարուց բանակ եմ գնալու». Այս սերունդը հայրենիք մսխող չի. Գոհար Խանումյան
Advertisement 1000 x 90

«Թշնամուս եկել եմ լավ ճանաչեմ, երկու տարուց բանակ եմ գնալու». Այս սերունդը հայրենիք մսխող չի. Գոհար Խանումյան

Այս տղային լուսանկարել եմ ապիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ Գոհար Խանումյանը։

«Իրեն նկատեցի հենց թանգարան մտնելուց․ տարբերվում էր հարյուրավոր այցելուներից՝ Հայոց Եռագույնն ուսերին փաթաթած՝ շուրջ 2․5 ժամ շրջում էր թանգարանում ու ուշադիր կարդում բոլոր բացատրագրերն ու տեքստերը։ Մոտեցա իրեն։ Ասաց, որ Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ է։

Եկել է մենակ, որ կարդա, ծանոթանա Հայոց ցեղասպանության փաստերին․․․ ու գիտեք ինչու՞․ «ԹՇՆԱՄՈՒՍ ԵԿԵԼ ԵՄ ԼԱՎ ՃԱՆԱՉԵՄ․ 2 ՏԱՐՈՒՑ ԲԱՆԱԿ ԵՄ ԳՆԱԼՈՒ»-ասաց վճռական պատանին։

Այս սերունդը հայրենիք մսխող չի»,- գրել է նա։