Մայիսի 24-ին՝ Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Կոմիտասի պողոտա–Վաղարշյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ, 55-ամյա Մարատ Ե.-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 23-ամյա Հասմիկ Բ.-ին, հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ի գումարտակի 1-ին վշտի պարեկները։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։