«Սպասում էի, որ հրամանատարներից մեկնումեկը ինքնասպան է լինելու». Էդիկ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Սպասում էի, որ հրամանատարներից մեկնումեկը ինքնասպան է լինելու». Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած տարի ապրիլին, երբ արդեն հայտնի էր, որ տասնյակ զոհեր ունենք, տասնյակ 18-20 տարեկաններ են զոհվել անհավասար մարտում, սպասում էի, որ հրամանատարներից մեկնումեկը ինքնասպան է լինելու։

Տղաները կանգնել են իրենց դիրքերում ու մինչեւ խփվելը, մինչեւ փամփուշտների վերջանալը, կռվել են։ Էդ օրերին Թալիշի դիրքերում վիրավորներից մեկին հարցրեցի, բայց ինչու եք մնացել դիրքում, հետ քաշվեիք։ Ասաց, դե չէինք կարող, բացի կռվելուց ուրիշ բան չէինք կարող անել։

Ու նույն էդ օրերին անընդհատ սպասում է, որ որեւէ հրամանատար ատրճանակը կդներ քունքին ու կկրակեր։ Եթե իմ մտքով անընդհատ դա անցնում էր, այսինքն՝ քունքիս կրակելու մասին էի մտածում, երբ տեսնում էի այդ տղերքի անշնչացած մարմինները, ու ես ինձ այս ամենի համար մեղավոր էի զգում, մտածում էի, որ նրանք էլ պիտի մեղավոր զգան, որովհետեւ բազմաթիվ մեղքեր ունեին։ Բայց չէ, ես, ինչպես ասում է ընկերս, մնացել եմ նույն ապուշը»։