Արա Վարդանյանն իր էջում գրում է.
«Կա մեկ բան որում մենք, հայերս, բոլորով համակարծիք ենք` ուզում ենք լավ, ապահով ու զարգացող Հայաստանում ապրենք։ Սակայն մենք բաժանվում ենք, երբ գալիս է որոշում ընդունելը պահը. որ կողմի առաջարկված լավ Հայաստանն է ավելի իրատեսական և իրականում լավ։
Իսկ դուք ինքներդ ձեզ հարց տվել եք` ի՞նչ երկում եք ուզում ապրել։
Օրինակ ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր մարդուն վարկաբեկելու համար չեն հնարում, որ նա Հիմնադրամի փողերը կազինոներում ա կրվել, ու հետո օրը ցերեկով 100 միլիոն դոլար գողանում այդ նույն Հիմնադրամից։
Ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր հերոսին չեն դարձնում բանակից տուշոնկա գողացող, ու հետո լծվում են բանակի աննախադեպ թալանին։
Ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր Արցախի անկախության հիմքում կանգնած ամենագլխավոր դերակատարներին չեն վարկաբեկում ու հետո Արցախը ձեռնբաց թուրքին հանձնում։
Ես ուզում եմ ապրել մի երկում, ուր հերոսի գլխին չեն փորձում կարել 10 հոգու սպանություն, ու հետո սպանում 10 հազարից ավել մարդ։
Ես ուզում եմ ապրել մի երկում, ուր կալանավորվելը ոչ թե հպարտություն է, այլ սոսկ պատիժ կրելու միջոց։
Ես ուզում եմ ապրել մի երկում, ուր չեն ասում, որ կա ապագա ու այդ նույն պահին խաչ քաշում այդ ապագայի վրա։
Ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր “Հանուն Հայաստանի Հանրապետության” բառերն արտասանելիս, դատավորները չեն իրականացնի մեկ չմարդու հրահանգները։
Ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր թշնամիներս սահմաններից դուրս են, այլ ոչ թե երկրի ներսում։
Եվ վերջում` ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր սահմանում չեն զոհվում, իսկ զոհվելուց էլ, անմահանում են ոչ թե “հանուն ոչնչի”, այլ հանուն հայրենիքի։
Դե ինչ, կեցցե այն Հայաստանն, որը վաղն է գալու և որում մենք բոլորս ենք ուզենալու ապրել։
Հաղթանակը մերն է լինելու…»: