«Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չեին գնել». Արմեն Ամիրջանյան
Advertisement 1000 x 90

«Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չեին գնել». Արմեն Ամիրջանյան

Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից.

«Մի ստվար զանգված դեռ շարունակում է բարբաջել այն մասին, որ ՝ բանակը թալանված էր, նախկինները զենք չեին գնել 80֊ականների զենքեր էին և այլն։

Ուղղակի սույն բթամիտները շատ կարճ հիշողություն ունեն, և մոռացել են իրենց գուռույի պաթոսախեղդ ելույթները նոր սպառազինության գնման մասին, որտեղ

ՆՓ֊ն խրոխտ ձայնով հայտարարում էր, որ ՝ այլևս փսկված է 80֊ականների զենքի ամոթալի էջը, իսկ ձեռք բերված ռազմամթերքը լրիվ նոր արտադրության են։

Հատուկ հիշեցնեմ, որ այսպես կոչված “նոր” սպառազինությունը առանց մարտագլխիկների СУ25 ինքնաթիռներն էին և Սերբական բանակից որպես խոտան գնված 70֊ականների ОСА АКА հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց անգործության պատճառով թշնամին կարողացավ անարգել Bayraktar TB2 անօդաչու սարքերով վնաս հասցնլ մեր զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը։

Ի դեպ այսպես կոչված նիկոլի գնած սպառազինության պայմանագրերը կնքվել են 2016թ֊ին Սերժ Սարգսյանի կողմից։ Իսկ թավշա իշխանավորները փոփոխել էին այդ պայմանագրերում նշված գնվող ռազմատեխնիկան, բանակ չծառայածների խունտան որոշել էր որ ինքը ավելի լավ է տիրապետում մարտավարական հնարքներին քան Արցախ ազատագրած հերոսները։

Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, այդ պայմանագրից բացի, ՌԴ֊ն որպես աջակցություն Հայաստանի Հանրապետությանը նվիրել է 50 000 տոննա սպառազինություն, անհատույց, որտեղ ներառված չեն Искандер М հրթիռային համակարգերը։

Ի դեպ Ռուսաստանի դաշնությունը չի վաճառում այլ երկների Искандер М համակարգերը, իսկ Հայաստանին տրվել է զուտ տարածաշրջանում ռազմական բալանսը պահպանելու համար։

Նիկոլյան Հայաստանում մոռացության են տրվել ռազմական շքերթները և Եռատոնը ։ Վերջին Ռազմական շքերթը եղել է 2016թ սեպտեմբերի 21֊ին։

Չեմ զարմանում, քանի որ նա չգիտի ինչ գին ենք մենք վճարել այդ ամենի համար, նա անգամ պարտադիր ժամկետային զինծառայությունից է խուսափել, որտեղից պետքա դրա արժեքն իմնար կամ գնահատեր։ Հետո էլ զարմանում եք, որ պատերազմը այս արդյունքն ունեցավ, կամ Հայաստանը բոլոր ասպարեզներում նահանջում է»։



Նման նյութեր