
ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը բարձրացել է Արագածի բոլոր 4 գագաթները: «Հարգելի ֆեյսբուքյան հանրություն, երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ինձ հաջողվեց մեկ օրվա ընթացքում բարձրանալ Արագածի բոլոր 4 գագաթները: Ինձ հետ էին լեռնագնացության մետր, լեգենդար Մոնդը և Գարիկ Բեբությանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գ. Եգանյանը՝ հրապարակելով լուսանկարներ Արագածի գագաթներից: