ԱՄՆ Պետդեպարտամենտը դեմ է Ռուսաստանին ինտերնետից անջատելուն
Advertisement 1000 x 90

ԱՄՆ Պետդեպարտամենտը դեմ է Ռուսաստանին ինտերնետից անջատելուն

ԱՄՆ Պետդեպարտամենտը դեմ է Ռուսաստանին ինտերնետից անջատելուն: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները տեխնոլոգիական ընկերություններին կոչ են արել չսահմանափակել ինտերնետը Ռուսաստանում, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան օգտվել անկախ տեղեկատվությանը։

Ավելի վաղ YouTube ծառայությունը հայտնել էր, որ այն մնում է Ռուսաստանում։ Միաժամանակ Google-ը, գրում է RBC հրատարակությունը, նախազգուշացրել է ռուս պրովայդերներին Google Global Cache սերվերների սպասարկման պայմանագրերի խզման մասին։  Դրանք օգտագործվում են Google-ի ծառայություններից օգտվելու արագացման համար, մասնավորապես, YouTube-ի տեսանյութերի համար:

 



Նման նյութեր