«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ջորջ Տաբակյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լուրին, ըստ որի Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
«Արբանյակի մասին…..
ԱՄԷ-ում աշխատել եմ շուրջ 16 տարի այս ոլորտում (արբանյակային նկարահանում, ընդունման կայան, քարտեզագրում ..) և քիչ թէ շատ գաղափար ունեմ արբանյակների մասին:
2004թ. երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան եկել էի այս թեման քննարկելու տարբեր մասնագետների հետ։ Տարիներ հետո բավականին առաջընթաց կար այս ոլորտում:
Հայկական արբանյակի (եթե կարող ենք հայկական ասել) պիքսելի չափսը (resolution) 1.65մ է ինչը փաստացի 2մ է։
Այս ճշգրտությամբ նկարները շատ արդյունավետ են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանության համար։
Հետախուզության համար նվազագույնը 0.5մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել քան ինչ տալու է նոր արբանյակը): Իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2 մ
Սահմանի հետախուզության համար 2մ-ը ոչ մի բան չի տալու նույնիսկ թշնամու զինտեխնիկա չի կարելի հաշվել։
Վերջը՝ արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն:
ՀԳ. Նկարում՝ տարբերությունը նույն տարածքի 2մ և 0,5մ նկարների միջև: