«Լեհաստանն ԱՄՆ-ից կգնի հրթիռային համալիրներ». Դետք
Advertisement 1000 x 90

«Լեհաստանն ԱՄՆ-ից կգնի հրթիռային համալիրներ». Դետք

Դետքի ֆեյսբուքյան էջից.

«Լեհաստանն ԱՄՆ-ից կգնի հրթիռային համալիրներ

Լեհաստանը պաշտոնական հարցում է գրել ԱՄՆ-ին՝ 500 «M142 HIMARS» արձակման կայանք գնելու համար՝ 80 մարտկոց ստեղծելու նպատակով:

Արձակման մոդուլները կօգտագործվեն «Jelcz» շասսիի վրա լեհական «HOMAR» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) արտադրության մեջ: Ինչպես «Թվիթեր»-ում գրել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, Վարշավան նախատեսում է տեխնիկան ինտեգրել մարտական կառավարման լեհական համակարգին: 2019 թվականին Լեհաստանը 20 արձակման կայանքի մատակարարման պայմանագիր է կնքել։ Պայմանագրի արժեքը, ըստ «Defense24.pl» կայքի, կազմել է 414 մլն դոլար, պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թ.: «M142 HIMARS»-ը հեռահար ՀԿՌՀ է:

Նշենք, որ Ուկրաինան հույս ունի ստանալ նման համակարգեր, քանի որ այդ հրթիռային կայանքները հեռահարությամբ գերազանցում են ռուսական հրթիռային հրետանին: Մինչև այժմ Կիևը չի կարողացել Վաշինգտոնից ստանալ այդ համակարգերի մատակարարումը»։



Նման նյութեր