Դետքի ֆեյսբուքյան էջից.
«Ադրբեջանն ու Թուրքիան բանակցություններ են վարում «Akıncı» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության շուրջ
Ադրբեջանի հետ «Akıncı » անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության շուրջ բանակցություններ են ընթանում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։
Նա նշել է, որ ներկայումս համապատասխան կառույցները շարունակում են բանակցությունները Ադրբեջանի հետ. «Հիմա մենք մտածում ենք, թե ինչ կարող ենք միասին արտադրել։ Թուրքիայի համապատասխան կառույցները սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ»։
Նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին տիեզերական ոլորտում, այդ թվում՝ արբանյակների արտադրության մեջ»։