Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի կողմից 730 հազար դրամ կփոխանցվի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի կողմից 730 հազար դրամ կփոխանցվի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկին

730 հազար դրամ` որպես «Սատար լինենք զինվորին» նախաձեռնության արդյունք՝ Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի կողմից կփոխանցվի Դանիել Դավթյանին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկին:

Բանակի օրվան ընդառաջ ավագ դպրոցի աշակերտական ինքնակառավարման խորհուրդը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ «Սատար լինենք զինվորին»՝  աջակցելու ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկին՝ Դանիել Դավթյանին:

«Վստահ ենք, որ մեր ջանքերը միավորելով՝ կարող ենք օգնել մերօրյա հերոսին ստանալ անհրաժեշտ բուժումը»,- ասաց ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթաղչյանը:

IMG_0380

Ավագ և միջին դպրոցների ուսումնական մասում տեղադրվեցին կնքված արկղիկներ, որտեղ թե՛ աշխատակիցները, թե՛սաները կարող էին իրենց նախընտրած չափով գումար դնել:

«Մեր խորհուրդը թեմային համահունչ պատրաստված ծրարներ տրամադրեց բոլոր սաներին, որի մեջ դրվելիք գումարը թողեցինք յուրաքանչյուրի հայեցողությանը,- ասաց աշակերտական խորհրդի համանախագահ Արամ Խանլարին:

IMG_0373

«Նույնիսկ շատ փոքր օգնությունը, որը  կմիավորվի  ճեմարանական համայնքի ներսում,  կդառնա  վիրավոր զինվորի  վերջնական ապաքինման  համար  կարևոր ներդրում»,- ասաց համանախագահ Էլինա Հովակիմյանը:

Հունվարի 27-ին ամփոփվեց նախագիծը, անուն և փակ 153 ծրարներով հանգանակված գումարը կազմեց 730 հազար դրամ:

IMG_0391

Հունվարի 28-ին ճեմարանի պատվիրակությունը կայցելի Դանիել Դավթյանին և կփոխանցի նրան ճեմարանական համայնքի երախտագիտությունը՝ ի պատասխան ապրիլյան քառօրյա պատերազմում նրա անձնազոհ ծառայության: