Facebook-ում էլեկտրոնային բանալու միջոցով սոցցանց մտնելու գործառույթ է հայտնվել
Advertisement 1000 x 90

Facebook-ում էլեկտրոնային բանալու միջոցով սոցցանց մտնելու գործառույթ է հայտնվել

Facebook սոցիալական ցանցում հայտնվել է նոր գործառույթ, դրա օգտատերերը կկարողանան իրենց հաշվային գրառումներ մուտք գործել ֆիզիկական հիշասարքի միջոցով, որն էլեկտրոնային բանալու դեր է կատարում: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 26-ին:

Ինչպես նշել է Facebook ընկերության տեղեկատվության պաշտպանության մասնագետ Բրեդ Հիլը, այժմ օգտատերը կարող է «անվտանգության ֆիզիկական բանալին գրանցել հաշվառման գրառմանը»: Սոցցանց մտնելիս մարդը հիշասարքը դնում է USB-հարակցիչի մեջ՝ այս կերպ հաստատելով, որ ինքն օգտահաշվի տերն է:

Հայտարարության մեջ նշված է, որ սույն գործառույթի օգտագործումն ավելի արագ է հաշվային գրառման պաշտպանության այլ մեթոդների համեմատությամբ, ինչպես նաև ունի մի շարք այլ առավելություններ, օգտատերն ստիպված չի լինում հիշելու անվտանգության կոդը և ինքնուրույն մտցնելու այն, նշանակում է այն չեն կարող խաբեության միջոցով իմանալ խարդախները: Էլեկտրոնային բանալին կարող է կիրառվել նաև այլ օգտահաշիվների ակտիվացման համար, այդ թվում՝ Google կամ Dropbox ծառայություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: