WhatsApp-ը կդադարի աշխատել միլիոնավոր iPhone-ների վրա
Advertisement 1000 x 90

WhatsApp-ը կդադարի աշխատել միլիոնավոր iPhone-ների վրա

Հայտնի մեսենջերը կդադարեցնի iOS 10 և iOS 11 օպերացիոն համակարգերի աջակցությունը։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2022թ.  հոկտեմբերի 24-ից, հայտնում է WABetaInfo պորտալը։

Սմարթֆոնները, ինչպիսիք են iPhone 5-ը և iPhone 5C-ն, աշխատում են iOS 10-ի և iOS 11-ի վրա և չեն կարող թարմացվել ՕՀ-ի ավելի ընթացիկ տարբերակով: Ավելի ժամանակակից iPhone-ների վրա, որոնք օգտվողներն այս կամ այն ​​պատճառով երկար տարիներ չեն թարմացրել, հնարավոր կլինի տեղադրել օպերացիոն համակարգի ավելի ընթացիկ տարբերակներ՝ մեսենջերում հաղորդակցությունը շարունակելու համար։

WhatsApp-ի թիմը խորհուրդ է տալիս օգտագործել մեսենջերը iOS 12 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսից: Այս դեպքում սմարթֆոնի տերը WhatsApp մուտք գործելու հետ կապված խնդիրներ չի ունենա։

Պարզելու համար, թե արդյոք ձեր սմարթֆոնի վրա տեղադրված է ՕՀ-ի աջակցվող տարբերակը, դուք պետք է գնաք Կարգավորումներ —> Ընդհանուր —> Ծրագրաշարի թարմացում:

Սիրարփի Աղաբաբյան