Երևանում Կառավարության տունը նախագծելիս Ալեքսանդր Թամանյանը նախատեսել էր շենքի աշտարակը զարդարել հսկա ժամացույցով: 1938-ին շենքի կառուցումը գրեթե ավարտվել էր, բայց աշտարակի վրա դեռ մնացել էր մեծ տրամագծով մի խոռոչ: Սակայն որտեղի՞ց գնել այդ չափերի ժամացույց:
Ժամացույցը պատրաստելու պատվերը ստանձնում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ինժեներ Մագնուշևսկին: Դա 1940 թվականն էր: 1941-ի սեպտեմբերին ժամացույցն արդեն պատրաստ էր: Այն անմիջապես Մոսկվայից բերվում է Երևան՝ համապատասխան գծագրերի հետ: Սակայն 1941-ի հունիսին սկսվել էր Հայրենական պատերազմը, և Մագնուշևսկին Հայաստան գալ չէր կարող: Ուրեմն ու՞մ վստահել ժամացույցի տեղադրումը:
Երկար փնտրտուքներից հետո ի վերջո գործը հանձնարարում են Հայկական ՍՍՀ Կապի մինիստրության ինժեներ Արծրուն Յավուրյանին: Հենց նա էլ կարճ ժամանակում մայրաքաղաքին տալիս է գլխավոր հրապարակի երգող ժամացույցը:
Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից