Իսպանիայի 19-ամյա բնակչուհի Ֆանի Բլոմը միաժամանակ ժամադրության է հրավիրել վեց տղաների, որոնց հետ նա ծանոթացել է Tinder-ում։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Կասկածներ չառաջացնելու համար նա երիտասարդներին ասել է, որ նշում է ծննդյան տարեդարձը։ Տղաները տարբեր ժամանակներում եկել են ակումբ և նույնիսկ չգիտեին, որ մրցակիցներ ունեն։ Նրանցից յուրաքանչյուրի հետ զրուցելու ժամանակ ունենալու համար աղջիկն ասել է, թե պետք է գնա զուգարան, իսկ իրականում գնում էր հաջորդ ընկերոջ մոտ։
Բլոմի խոսքերով՝ ինքն այնքան շատ տղամարդկանց է կանչել, որ դժվարացել է հիշել, թե տղաներից յուրաքանչյուրն ինչ տեսք ունի։ Սակայն տղաներից ոչ մեկն իրեն դուր չի եկել, ուստի դժվար թե նորից հանդիպի նրանց հետ: Այնուամենայնիվ, աղջիկը ձեռնարկությունը լիովին ձախողված չի համարում. ամբողջ երեկո նրա համար խմիչքներ են գնել, այնպես որ նա կարող է գումար խնայել իրական ծննդյան տոնը նշելու համար:
Ավելի ուշ բացահայտվել է խաբեությունը։ TikTok-ի տեսանյութը, որում Բլոմը պատմում է իր արարքի մասին, նկատել է հրավիրված տղաներից մեկը։ Նա կատարվածին հումորով է արձագանքել ու պնդում է, որ վիրավորված չէ: