
Երեկ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երզնկյան փ., թիվ 1 շենքի մոտ դի կա:
Ստորև ներկայացնում ենք 1tv.am ռեպորտաժը:
Պարզ է դարձել, որ մահացածը նույն՝ Երզնկյան 1 14 հարկանի շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է՝ բնակարան ներթափանցելու և գողության նպատակով, սակայն վայր է ընկել։ Նրա մոտ հայտնաբերվել են մարտկոց, ձեռնոցներ, իսկ դիակից քիչ այն կողմ՝ պտուտակահան։