
Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել, այդ պահին կամրջով անցնող բեռնատարը շրջվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` դեպքի մասին ահազանգն ԱԻՆ–ի Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` հունիսի 1-ին, ժամը 16։39-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է Ձորագետ գետի վրա կառուցված` Ստեփանավան քաղաքից դեպի ձորի հանգստյան գոտիներ տանող մետաղական կամուրջը (մոտ 10 մ երկարությամբ)՝ մասամբ. շրջվել է «ZIL» մակնիշի բեռնատար, տուժածներ չկան։