ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԵՎՈՐ Է)))
Ուրեմն վերջերս list.am-ով շկաֆ էի վաճառում։ Էսօր ինձ մի իբր հետաքրքված “ռուս” է գրել, որը իբր ապրում է Կապանում։ Համաձայնում է ինձ 100 տոկոս կանխավճար տալ ու իբր կուրյերի ծառայություն է վարձում, որ գան շկաֆը տանեն։ Ինձ էլ լինկ է ուղարկում, որ մտնեմ գումարս ստանամ։ Մտնում եմ ու ի՞նչ։ Պարզվում է, վճարում ստանալու համար ինձանից ուզում է քարտիս բոլոր տվյալները, ներառյալ CVC կոդը: Դանիելը միանգամից զանգեց Քննչական կոմիտե, ասացին խնդրից տեղյակ են։ Վոբշըմ, ուշադիր եղեք, հարգելի սիրելիներ
Հ.Գ. Շկաֆը դեռ վաճառում եմ:
Քրիստինե Գորոյանի ֆեյսբուքյան էջից