«Եկե՛ք, ասե՛ք ձեր վճռական խոսքը, դա մեր միակ փրկվելու ճանապարհն է». Սրբուհի Առաքելյան
Advertisement 1000 x 90

«Եկե՛ք, ասե՛ք ձեր վճռական խոսքը, դա մեր միակ փրկվելու ճանապարհն է». Սրբուհի Առաքելյան

Սրբուհի Առաքելյանի ֆեյսբուքյան էջից.

«Արդեն վաղուց պարզ է դարձել, թե որտեղով է անցնում մեր պետության սահմանը։ Ոչ, այնտեղ չէ, որտեղ մեր զինվորներն են պահպանում և որտեղ մեզ, ցուցարար աղջիկներիս, պարբերաբար “ուղարկում” են զոմբոլենդի բնակչությունը։ Հայաստանի և հակահայաստանի սահմանն այսօր Երևանում է, կառավարության և ֆրանսիայի հրապարակի միջև է անցնում։ Եվ պարզ է, որ հայրենավաճառ ազգադավը չի էլ պատրաստվում միայնակ պատասխան տալու իր գործածի համար, նա հանցակից է դարձնում ամբողջ թիմն ու աջակիցներին։ Հենց դրա համար վաղը, հունիսի 3-ին, ԱԺ կապիտուլյացիոն թրքահպատակները կխուսափեն մասնակցել նիստին, որտեղ բացահայտ պետք է ասել․ ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՐՔԱՑՄԱՆԸ և ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ։ Այս խոսքերը հայրենավաճառների համար մահացու մանտրա են, քանի որ իրենք թուրքի առջև ստանձնել ենպարտավորություն ամբողջ Հայաստանը ենթարկել թուրքի կամքին։ Դա չի ստացվի, եթե բոլորս մեր վճռական խոսքն ասենք։ Եկե՛ք, ասե՛ք ձեր վճռական խոսքը, դա մեր միակ փրկվելու ճանապարհն է։ Ես ուզում եմ ապրել հայերով բնակեցված Հայաստան պետությունում, իսկ դու՞։ Ուրեմն, վաղը, հունիսի 3-ին, ժամը 16-ին հայերով հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և քշում կապիտուլյանտին։

#առանց_թուրքի_Հայաստան»



Նման նյութեր