Մարիանե Սմբատյանի ֆեյսբուքյան էջից.
«Միջազգային բոլոր հարթակներում Հայաստանի դերը և վարկանիշը ի չիք դարձրած ոհմակը, որը նահանջել է դարավոր թշնամուց, նահանջի հրաման տվել և չի ապահովել նահանջող բանակի նվազագույն ապահովությունը, որն առանց աչք թարթելու հաղթանակած բանակն ուղարկել է պարտվելու, որն իր անպետքությամբ ու հանցավոր անփութությամբ թշնամու համար բաց էր թողել օդը, որը պատերազմից մեկուկես տարի անց խոստովանեց, որ կարող էր խուսափել զոհերից, միայն մեկ տեղից չի նահաջում․ դա պետության ղեկն է։ Հստակորեն կործանման տանելով Արցախն ու Հայաստանը, տապալելով բոլոր կառույցները, սահմանագծում մինչ օրս սողացող պատերազմի պայմաններում պահող ոչնչությունները լայն թոքերով խոսում են “խաղաղության դարաշրջանի” մասին։ Ո՞ւմ հետ խաղաղություն, այն թուրքի, որը եռանդ չի խնայում և սպառնում Հայաստանում քարը քարի վրա չթողնե՞լ, չխնայել ոչ մի հայկական նշույլ։ Այ դրանց հետ են “խաղաղության” արյունոտ խաղ տանում ապիկար իշխանազավթները։
Եթե մենք վճռական ենք ունենալու պետություն և պահպանել հայկականությունը, ապա վաղը ունենք հնարավորություն դա բարձրաձայնելու։ Ե՛կ Ֆրանսիայի հրապարակ)))
Հունիսի 3-ին, ժամը 16։00»