«Պայքարի ընկերներ, համախոհներ, անծանոթ, բայց հարազատ դարձած տասնյակ հազարավոր հայրենակիցներ»,- Արմեն Աշոտյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ իր վերադարձի մասին։
«Գալիս եմ վերամիավորվելու բոլորիդ՝ մեր արդար պայքարում։
Աստծո հաճությամբ, վաղը կեսօրից կրկին ֆիզիկապես եւս կլինեմ ձեր կողքին։
Երեւանի Ֆրանսիայի հրապարակ. Հայություն. Ազատություն. Հավասարություն. Եղբայրություն»,- գրել է Աշոտյանը։