Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Թովմասյան» հիմնադրամը փոքրիկների համար պատրաստել էր գեղեցիկ անակնկալ․ տեղի ունեցավ «Երազանքների պահապանները» մյուզիքլի պրեմիերան՝ բալիկներին հիշեցնելով իրենց երազանքների հրաշագործ ուժի մասին։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
«Մյուզիքլը բեմադրվեց երկու անգամ, որից առաջին ցուցադրությունը նախատեսված էր հատուկ կարիքի մեջ գտնվող ավելի քան 1000 երեխաների համար, իսկ երկրորդ ցուցադրության տոմսերի վաճառքից գոյացած եկամուտը ուղղվելու է Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ներդրմանը:
Մեր հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում հանդիսատեսին՝ տոնական օրը մեզ հետ անցկացնելու և միաժամանակ բարեգործ դառնալու ընտրության համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հավերժների այգի. «Թովմասյան» հիմնադրամը կառուցել է հպարտություն և հավերժություն խորհրդանշող այգի
«Թովմասյան» հիմնադրամի ջանքերով բացվել է Ասկերանի ԱԻ նոր մասնաշենքը
«Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը զինծառայողներին՝ Արտակ Թովմասյանի հովանավորությամբ (տեսանյութ)