
Հունիսի 1-ին և 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 4 գյուրզա, 4 լորտու, 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: