Արարատի մարզում Նիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսիններ են հոսպիտալացվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արարատի մարզում Նիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսիններ են հոսպիտալացվել

ունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմանում Արարատի մարզի բնակիչը՝ 53-ամյա Յուրիկ Բ․-ն իր վարած ՎԱԶ 22121 մակնիշի ավտոմեքենայով Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի՝ Լանջազատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Յուրիկ Բ․-ն և ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Վարսենիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ վիրավորներն ամուսիններ են։