
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 15․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 53 տրանսպորտային միջոց, որոնցից 44-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։