
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ն իրեն չի պարտադրել անդամագրվել կուսակցությանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլը գրեց, որ Սամվել Ալեքսանյանի անօրինական տունը չեք ցանկանում օրինականացնել՝ այդպե՞ս է՝ Սարգսյանը պատասխանեց, որ չցանկանալով չի, կա ՀՀ օրենսդրություն, կառավարության որոշում ու առաջնորդվում է դրանցով. «Եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք»:
Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը դատի է տվել քաղաքապետարանին, Սարգսյանն արձագանքեց. «Մի դեպք գիտեմ, որ քաղաքապետարանը դատը պարտվել է, դատարանը պարտադրել է, որպեսզի քաղաքապետարանը օրինականացնի: Դա համայնքային հողի վրա կառուցված շինություն էր, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին: Մենք դատարանի բոլոր ատյաններով անցել ենք ու պարտվել ենք»:
Ամբողջությամբ՝ aravot.am