Ինչպես արդեն գրել էինք, այս օրերին ընթանում են Միացյալ Թագավորության գահակալ Էղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնավարման 70-ամյակի արարողությունները, իսկ խնջույքին, որը պետք է կայանա շաբաթ օրը՝ Բուքիգնհեմյան պալատում, ցանկացել է նաև մասնակցել Լոնդոնում գտնվող հայազգի Քիմ Քարդաշյանը իր երիտասարդ ընկերոջ հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը
Պարբերականը նկատում է, որ չնայած հեռուստաաստղը ջանք չի խնայել նպատակին հասնելու համար, սակայն Բուքինգհեմյան պալատը վճռական է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ անձնական ներկայացուցիչների միջոցով խնջույքի տոմս չստանալուց հետո, Քարդաշյանը փորձում է այլ տարբերակներով տոմսեր գտնել՝ ընդգծելով, որ դեմ չէ նույնիսկ, եթե դրանք VIP չլինեն:
«Քիմը հազվադեպ է մերժում ստանում որևէ միջոցառմանը մասնակցելու համար, ուստի սա բավականին զարմանալի է, հատկապես, որ նա հաճախ չի այցելում Մեծ Բրիտանիա: Քիմն ու Փիթը սիրում են թագավորական ընտանիքը և իսկապես ցանկանում են լինել այս հատուկ տոնակատարության մի մասը», – ասել են ներկայացուցիչները: