Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը մտադիր է նշանակել թվային տեխնոլոգիաների դեսպան, ինչն աշխարհում կդառնա այդ պաշտոնի ստեղծման առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է Politiken թերթը:
«Մենք պետք է սերտ հարաբերություններ ունենանք այնպիսի ընկերություններից մի քանիսի հետ, որոնք ազդեցություն ունեն մեզ վրա»,-թերթը մեջբերում է նախարարի խոսքը:
Նրա տեղեկատվության համաձայն, ապագա դեսպանը կպաշտպանի պետության հարաբերություններն այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Apple-ը, Google-ը և Microsoft-ը, որոնք արագորեն փոխում են ժամանակակից կյանքը և աշխատաշուկան: Դրանք այն ընկերություններն են, որոնք ազդեցություն ունեն ոչ միայն Դանիայում, այլև մյուս երկրներում»,-հավելել է Սամուելսենը: Այս կերպ երկիրը հույս ունի ավելի գրավիչ դառնալ նոր տեխնոլոգիական մշակումների համար:
Դեսպանի նշանակման ժակետի կամ հնարավոր թեկնածուների վերաբերյալ մանրամասնություններ առայժմ չեն ներկայացվում:
2015 թվականին Դանիան, IT-տեխնոլոգիաների զարգացման ինդեքսի համաձայն, ճանաչվել Է թվային ցուցանիշներով Եվրամիության ամենաառաջատար երկիրը: Այն ժամանակ Դանիան թվային տեխնոլոգիաների լայն օգտագործման հատկապես բարձր ցուցանիշների Էր հասել բնակչության հետ վարչակազմի շփումներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: