Armtimes.com-ի տեղեկություններով՝ Գյումրիում տարեց քաղաքացի է ցրտահարվել:
Ցրտահարվածը Գյումրու Կոշտոյանի փողոցի բնակիչ Լևոն Մաթևոսյանն է: Նրա մոտ ախտորոշվել է գերսառեցում՝ չորրորդ աստիճանի ցրտահարություն: Գյումրի բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշել են ձեռքի ու ոտքի մատների դիստալ ֆալանգների և աջ սրունքի գանգրենա:
68-ամյա քաղաքացուն ցուցաբերվել է հաշոգային օգնություն, որից հետո վիրահատվել է:
Գյումրի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ անդամահատել են քաղաքացու ոտքերի մատները, քանի որ գանգրենայի տարածման վտանգ է եղել: Այն կարող էր հանգեցնել մահվան:
Տեղեկացնենք, որ Լևոն Մաթևոսյանը միայնակ թոշակառու է: Ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Բնակարան չունի, նրա կացարանը հարևանների խոսքով՝ անպետք տնակ է: Նրան ցրտահարված վիճակում՝ հատակին ընկած, գտել և հիվանդանոց են տեղափոխել հարևանները: